Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչքան հարուստ՝ այնքան ավելի մոտ իշխանությանը

Ինչքան հարուստ՝ այնքան ավելի մոտ իշխանությանը
17.03.2023 | 22:18

Այսօրվա պայմաններում դժվար է ասել. «Ես գիտեմ ինչ անել, հետևե‘ք ինձ», այնինչ, ժամանակին բոլոր հարցերը հենց այդպես են լուծվել, ու առաջնորդը ստիպված չի եղել ամբոխի առաջ բացելու իր խաղաքարտերը, հաճոյանալու, իսկ հաճախ իր սկզբունքները մի կողմ դնելու, որպեսզի իրեն ծափահարեն։ Հունա-հռոմեական քաղաքակրթության դեմոկրատական կարգերը խորքում ունեին օլիգարխիական էություն, որովհետև սենատի անդամները հիմնականում ազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչներն էին, ու ինչքան հարուստ՝ այնքան ավելի մոտ իշխանությանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ